Պլաս դ'Ալյանս
Պլաս դ'Ալյանս | |
Place d'Alliance* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ֆրանսիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1983 (7 նստաշրջան) |
Համար | 229 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պլաս դ'Ալյանս (ֆր.՝ Place d'Alliance), հրապարակ Ֆրանսիայի Նանսի քաղաքի կենտրոնում։ Գտնվում է հայտնի Պլաս Ստանիսլասի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոթարինգի դուքս Ստանիսլաս Լեշինսկիի հրամանով ֆրանսիացի ճարտարապետ Էմմանուել Էրեն Սան-Ստանիսլասի տարածքում հրապարակ նախագծեց, որը գտնվում է նախկին կոմսության տարածքում։ Տարածքը ուներ քառակուսի ձև, որի վրա գտնվում էին շքեղ առանձնատներ։ 1756 թ.-ին, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդը[1] և կայսրուհի Մարիա Թերեզան (կինը Ֆրանսիս Ա, կայսեր Սուրբ Հռոմեական կայսրության և նախկին Լորեինի դուքս) ստորագրել են պայմանագիր դաշինք Ֆրանսիայի և Ավստրիայի միջև։ Դրանից կարճ ժամանակ անց, այդ տարածքը վերանվանվեց Պլաս դ'Ալյանս։ Ստանիսլասի հանձնարարությամբ քանդակագործ Պոլ-Լուի Սիֆֆլեն ստեղծեց մի շատրվան այդ դաշինքի պատվին։ 1983 թվականին Պլաս դ'Ալյանսը՝ Պլաս Ստանիսլասի և Պլաս դե լա Կարյերի հետ միասին, որպես միասնական ճարտարապետական համալիր, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La place Stanislas et son ensemble UNESCO». Nancy Tourisme (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- La place d'Alliance Արխիվացված 2017-07-05 Wayback Machine sur le site de l'office de tourisme de Nancy.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլաս դ'Ալյանս» հոդվածին։ |
|